|
Փոխարժեքներ
31 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.16 |
| EUR | ⚊ | € 432.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.6283 |
| GBP | ⚊ | £ 497.85 |
| GEL | ⚊ | ₾ 139.82 |
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը իր հայ գործընկեր Արա Այվազյանին հրավիրել է Ռուսաստան:
«Ես իմ գործընկերոջը հրավիրեցի մեկ այլ այց կատարել Ռուսաստանի Դաշնություն, որպեսզի շարունակենք մեր սերտ կապերը արտաքին քաղաքականության և այլ հարցերում»,-ասել է նա հինգշաբթի Այվազյանի հետ ունեցած բանակցություններին հաջորդած մամուլի ասուլիսում:
Լավրովը նաև շեշտել է, որ, ընդհանուր առմամբ, բանակցությունների արդյունքները ևս մեկ անգամ ցույց տվեցին Ռուսաստանի և Հայաստանի վճռական տրամադրվածությունը երկկողմ դաշինքն ու ռազմավարական գործընկերությունն ամրապնդելու հարցում: «Մենք մեր հարաբերությունները համարում ենք Հարավային Կովկասում խաղաղության և կայունության կարևոր գործոն, մեր պետությունների հաջող սոցիալ-տնտեսական զարգացման երաշխիք»,- հավելել է նա։