կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-05-06 16:17
Քաղաքական

Էրդողանը Պոլսո հայոց պատրիարքի և այլ ազգային փոքրամասնությունների ղեկավարների հետ մասնակցել է իֆթարի

Էրդողանը Պոլսո հայոց պատրիարքի և այլ ազգային փոքրամասնությունների ղեկավարների հետ մասնակցել է իֆթարի

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների հետ մասնակցել է իֆթարի (պահքի ընթրիք, որն ուտում են մայրամուտից հետո՝ մահմեդականների սուրբ Ռամադան ամսին):

Թուրքական կրոնական գործերի վարչության պետ Ալի Էրբաշի մասնակցությամբ՝ Անկարայի Չանկայա նստավայրում իֆթար էր կազմակերպվել:

Իֆթարին ներկա էին Ստամբուլի Ուղղափառ եկեղեցու պատրիարք Բարդուղիմեոսը, միտրոպոլիտ Յուսիֆ Չեթինը, Բալըքլի եկեղեցու հիմնադրամի ղեկավար Կոնստանտին Յուվանիդիսը, Թուրքիայի գլխավոր ռաբբի Իսհակ Հալևան, Պոլսի Հայոց պատրիարք Սահակ Մաշալյանը, հայկական Սուրբ Փրկիչ հիվանդանոցի հիմնադրամի ղեկավար Պետրոս Շիրինօղլուն և այլք: