|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Պոլսի հայոց պատրիարքարանը հայտարարություն է տարածել օրեր առաջ ստացած` Ստամբուլի նահանգապետարանի նամակի հիման վրա, որում նշվում էր, որ թուրքական պետությունը չի ճանաչում արքեպիսկոպոս Բեքչյանի ընտրությունը Պոլսի Հայոց պատրիարքի պաշտոնում:
Պոլսի հայոց պատրիարքարանի պաշտոնական կայքէջից տեղեկանում ենք, որ թուրքական իշխանությունների և հայ համայնքի ներկայացուցիչների հանդիպման արդյունքում որոշվել է վերադառնալ 2010 թվականի կարգավիճակին, երբ թուրքական իշխանությունների կողմից պատրիարքի փոխանորդ էր նշանակվել Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը:
Ստացվում է, որ այսուհետ Պոլսի հայոց պատրիարքի պարտականությունները կշարունակի կատարել Արամ Աթեշյանը:
Ուշագրավ է, որ պատրիարքարանի հայտարարության մեջ մասնավորապես նշվել է այն փաստը, որ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը Սահակ եպիսկոպոս Մաշալյանին բանավոր կերպով հայտնել է իր` հրաժարական տալու մտադրության մասին, և ենթադրվում է, որ նա հենց այդ պատճառով չի մասնակցել վերոհիշյալ նիստին: