|
Փոխարժեքներ
10 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.21 |
| EUR | ⚊ | € 443.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.8108 |
| GBP | ⚊ | £ 511.13 |
| GEL | ⚊ | ₾ 141.5 |
«Հայոց ցեղասպանություն չի եղել: Պատմությունն այդ մասին հստակ ու պարզ է խոսում»,- 1915 թվականի իրադարձությունների կապակցությամբ ասել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը:
Նա նշել է, որ քաղաքական գործիչները չեն կարող հանդես գալ որպես պատմաբան, սակայն ինքն իր հերթին բազմիցս հանդես է եկել և որպես այդպիսին։
«Ամերիկացիներն ունեն ազգային արխիվներ: Այս հարցի վերաբերյալ կան բազմաթիվ փաստաթղթեր: Ամերիկացիներն ու բրիտանացիները շատ հստակ ասում են այս փաստաթղթերում, որ «թուրքերն ու հայերը միասին ապրել են 500 տարի, եթե մենք չխառնվենք, չխախտենք այս կարգը, նրանք միասին կապրեն ևս 500 տարի»: Փաստաթուղթը հանրային տիրույթում է» - հավելել է թուրք նախարարը: