կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-05-03 11:02
Քաղաքական

Նիկոլին «վարձել էին», որպեսզի ավերակների վերածեր Հայաստանը, հանձներ Արցախը. ՀՅԴ Շիրակի ՄԿ ներկայացուցիչ

Նիկոլին «վարձել էին», որպեսզի ավերակների վերածեր Հայաստանը, հանձներ Արցախը. ՀՅԴ Շիրակի ՄԿ ներկայացուցիչ
 ՀՅԴ Շիրակի ՄԿ ներկայացուցիչ Մհեր Մելքոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
 
«Հայաստանը չունի ապագա Նիկոլ Փաշինյանի հետ։
 
Նա պետք է գիտակցի իր պատասխանատվությունը հայ ժողովրդի առջև ։ Նիկոլը պետք է հեռանա, որպեսզի թույլ տա կարող ուժերին, որոնք դեռևս վստահություն ունեն հասարակության մեջ,վերացնել այն քաոսը, որը ինքն է ստեղծել Հայաստանանում։ Փաշինյանը այս երեք տարիների ընթացքում հասցրեց ում ասես մեղադրել իր անգործության մեջ`ռուսական հրթիռներից մինչև հայկական բանակի սպաներին, միևնույն ժամանակ ընդհանրապես իրեն մեղավոր չհամարելով հայ ժողովրդի խոշորագույն պարտության համար։Նիկոլ Փաշինյանն էժանագին «ավանտյուրիստ» է, որին «վարձել» էին, որպեսզի ավերակների վերածեր Հայաստանը, կազմաքանդեր մեր հաղթական բանակը,թշնամուն հանձներ Արցախը։Սեփական ազգը դավաճանած, թշնամու շահերը սպասարկող Նիկոլի գործողությունների հետևանքով Հայաստանը հայտնվել է դժվար կացության մեջ։ Նիկոլի տեսակը չի փոխվելու։ Նա և նրա նմանները մնալու են ստախոս, հողատու, դավաճան ու ազգի թշնամի։ Նա մեր նորագույն պատմության մեջ կմնա որպես ամենաաղետալի ղեկավար։
 
Հայաստանի գոյությունը լուրջ վտանգված է։ Կամ մենք ոտքի կկանգնենք ու կազատվենք այս չարիքից, կամ Հայաստանի ապագան հարցականի տակ կլինի։
 
Հ․Գ․ Նիկոլ,չգիտեմ քո համար ոնց, բայց ինձ համար մի բան հստակ է. Շուշին եղել է, կա և կմնա պատմականորեն հայկական քաղաք»։