կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2021-12-09 18:24
Հասարակություն

10 տարին լրացած ավտոբուսների ու միկրոավտոբուսների շահագործումը 2022-ի հունիսի 1-ից արգելվում է. նոր որոշում

10 տարին լրացած ավտոբուսների ու միկրոավտոբուսների շահագործումը 2022-ի հունիսի 1-ից արգելվում է. նոր որոշում

Կառավարությունն իր այսօրվա՝ դեկտեմբերի 9-ի նիստում փոփոխություններ և լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ Երևանի ներհամայնքային կանոնավոր ուղևորափոխադրումների անխափան իրականացնելու համար:

Համապատասխան որոշմամբ հաստատված կարգի համաձայն՝ Երևանի ներհամայնքային կանոնավոր փոխադրումների երթուղիներում ներգրավված, 10 տարին լրացած ավտոբուսների (միկրոավտոբուսների) շահագործումը 2022թ-ի հունիսի 1-ից արգելվում է, և դրանք ենթակա են պարտադիր փոխարինման:

Ըստ այդմ՝ նշված օրվանից կարգելվի Երևանի ներհամայնքային կանոնավոր փոխադրումների երթուղիներում ներգրավված 2011թ-ի թողարկման «Հիգեր» մակնիշի (249 հատ), 2010-2011թթ-ի թողարկման «Հունդաի» մակնիշի (19 հատ), 2005-2009թթ-ի թողարկման «Բոգդան» և «ՊԱԶ» մակնիշների ավտոբուսների (91 հատ), ինչպես նաև բոլոր միկրոավտոբուսների (մոտ 750 հատ) շահագործումը (այդ թվում՝ 2006թ-ի թողարկման թվով 140 միկրոավտոբուսներինը, որպես 15 տարին լրացած, 2022թ-ի հունվարի 1-ից):

Նշված տրանսպորտային միջոցների շահագործումն արգելելու պարագայում լրջագույն խնդիրներ կառաջանան Երևանի ներհամայնքային կանոնավոր ուղևորափոխադրումների կազմակերպման գործընթացում և մայրաքաղաքի կանոնավոր ուղևորափոխադրումների ողջ գործընթացը կհայտնվի ձախողման եզրին:

Մայրաքաղաքի կանոնավոր ուղևորափոխադրումների գործընթացը չխաթարելու և քաղաքացիների անխափան սպասարկումն ապահովելու նպատակով, մինչև նոր շարժակազմերի (ավտոբուս, տրոլեյբուս) ձեռքբերումը, մայրաքաղաքի հասարակական տրանսպորտի հավաքակազմի վերջնական համալրումը և Երևանի հանրային տրանսպորտի նոր երթուղային ցանցի ներդրման գործընթացի ավարտը, փոփոխությամբ առաջարկվում է վերանայել ավտոբուսների ծառայության ժամկետները՝ այն ավելացնելով 3 տարով։ Արդյունքում հնարավոր կլինի հաստատված երթուղային ցանցին համապատասխան ապահովել Երևան քաղաքում կանոնավոր ուղևորափոխադրումների երթուղիների անխափան աշխատանքը, մինչև մրցութային կարգի պահանջներին համապատասխան տրանսպորտային պարկի թարմացումը և քաղաքացիների տրանսպորտային սպասարկումը։