Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իտալական La Repubblica թերթին տված հարցազրույցում ասել է, որ Վատիկանը կարող է դառնալ «օպտիմալ վայրը» Ռուսաստանի հետ Դոնբասի շուրջ բանակցությունների համար:
«Սուրբ Աթոռը համաշխարհային բարոյական հեղինակություն է, որը միշտ արդյունավետորեն հանդես է գալիս որպես միջնորդ՝ լինելով անկողմնակալ և վստահելի հակամարտության բոլոր կողմերի համար: Այդ իսկ պատճառով Վատիկանը պատմության մեջ հաճախ է կանչվել՝ լուծելու հակամարտությունները պետությունների միջև՝ խաղաղ ապագայի համար»,– ասել է նա։
Անցյալ շաբաթ Ուկրաինայի ղեկավարը տեսաուղերձով իր ռուս գործընկերոջը հրավիրել էր «հանդիպել ուկրաինական Դոնբասի ցանկացած վայրում, որտեղ պատերազմ է ընթանում»: Վլադիմիր Պուտինը պատասխանել էր, որ Կիևը, առաջին հերթին, պետք է երկխոսություն վարի Դոնեցկի և Լուգանսկի ղեկավարության հետ, բայց ավելացրել էր, որ պատրաստ է Զելենսկիին ընդունել Մոսկվայում, եթե ցանկանա քննարկել երկկողմ օրակարգը: Առանձնահատուկ շեշտվել էր, որ այն չի ներառում ո՛չ Ղրիմը, ո՛չ էլ Դոնբասը: