Փոխարժեքներ
02 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.1 |
EUR | ⚊ | € 422.27 |
RUB | ⚊ | ₽ 4.6104 |
GBP | ⚊ | £ 504.83 |
GEL | ⚊ | ₾ 141.45 |
Ուկրաինայի` ԵՄ-ից պահանջած սպառազինությունների ցանկը ցույց է տալիս, որ Կիևի հետաքրքրությունը թուրքական զենքի նկատմամբ գերազանցում է մարտական անօդաչու թռչող սարքերն ու արդեն իսկ մատակարարված զինամթերքը. հայտնում է Middle East Eye-ը։
Ուկրաինայի ցանկությունների ցանկը ներառում է մի քանի թուրքական հակաօդային պաշտպանության կարճ հեռահարության Korkut համակարգեր, միջին հեռահարության HISAR-O ՀՕՊ համակարգերի ութ մարտկոց և 720 հրթիռ, էլեկտրոնային պատերազմի 17 MİLKAR տարբեր մոդիֆիկացիաների համակարգեր և 5 Anka-S անօդաչու թռչող սարքեր:
Թուրքական պաշտպանական արդյունաբերության փորձագետ Յուսուֆ Աքբաբան կարծում է, որ Թուրքիան ի վիճակի է մատակարարել պահանջվող համակարգերն ու սարքավորումները, սակայն կան որոշ վերապահումներ: «Որոշ պահանջներ անիրականալի են, օրինակ` HİSAR-ի 720 հրթիռները, քանի որ այդպիսի քանակությունն զինանոցում չկա: Կարծես թե Ուկրաինան պլաններ ուներ ստեղծելու բազմաստիճան հակաօդային պաշտպանության հովանոց՝ էլեկտրոնային պատերազմի աջակցությամբ հարվածային անօդաչու թռչող սարքերի հարձակողական գործողություններն ապահովելու համար»,- ասել է նա։