կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-04-22 16:33
Առանց Կատեգորիա

Տունն այրած Աշխարհապետը՝ խուլիգա՞ն. Ալենի անբարո դեմքը

Տունն այրած Աշխարհապետը՝ խուլիգա՞ն. Ալենի անբարո դեմքը

Այն պահին, երբ ողջ գիտակից հանրությունը, պատվախնդիր մարդիկ դատապարտում են հայրենի տունն այրած շուռնուխցի Արարատ Աղաբեկյանին (հայտնի է Աշխարհապետ անվամբ) Քննչական կոմիտեում նվաստացնելու իրողությունը, ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ, գերագույն հայրենավաճառ Փաշինյանի թիմի կարկառուն ներկայացուցիչ, հայտնի ապազգային գործիչ Ալեն Սիմոնյանին պատկանող «Արարատնյուզ» կայքէջում սպրդում է մի լուր՝ հետևյալ վերտառությամբ. «Երեկվա խուլիգաններից մեկին՝ համայնքապետի եղբորը ծնկաչոք բերեցին քննչական. ուղիղ միացում»:

Մի կողմ թողնենք այն իրողությունը, որ սեփական տունն այրած, հոգեբանական ծանրագույն օրեր ապրող և տևական շրջան հիվանդության մեջ գտվող գյուղացին չէր կարող լինել խուլիգան, առավել ևս ծիծաղելի է բազմահազար ոստիկանների ուղեկցությամբ և զրահապատ մեքենաներով շրջող Փաշինյանին իբր վնաս պատճառելու գործում նրան մեղադրելը: Այստեղ խնդիրը արժեհամակարգի մեջ է. ալենների և նիկոլների տեսակի համար ցանկացած պատվախնդիր մարդ, որը պայքարում է սեփական տան, հայրենիքի ու արժանապատվության համար, խուլիգան է:

Փաստորեն,  նիկոլների, ալենների և նրանց հովանավորող՝ Սիլաչու գզիրների իշխանական խունտան այն աստիճան է այլասերված, հեռացած Հայաստանից, հայ ազգից, ազգային, մարդկային և բարոյական արժեքներից, որ կարող է Արցախյան երեք պատերազմների մասնակից, նիկոլական դավաճանության հետևանքով տունը այրած, տնավեր դարձած և սեփական իրավունքների ու արժանապատվության, ինչու չէ՝ նաև հայ ժողովրդի արժանապատվության համար պայքարող շուռնուխցուն անվանել շարքային խուլիգան:

Պարզորոշ է՝ ցանկացած բանական մարդու համար անչափելի է նիկոլական-ալենական այս այլանդակությունների աստիճանը, պարզորոշ է նաև, որ Հայաստանի ու հայ ժողովրդի հետ որևէ բարոյական-արժեհամակարգային առնչություն չունեցող այս խմբավորումը պետք է ժամ առաջ մեկուսացվի:

 No description available.


Վահե Սարգսյան

Տես նաև՝  Ձերբակալվել է նաև շուռնուխցի Աշխարհապետը, որն այրել էր Նիկոլի կողմից թուրքին հանձնված իր տունը

Տես նաև՝  «Մեռնում եմ, դեղերս մոտս չի». ՔԿ-ում բռնություն են կիրառում շուռնուխցի Աշխարհապետի նկատմամբ, որի տունը հանձնել են Ադրբեջանին