կարևոր
5248 դիտում, 1 տարի առաջ - 2023-04-15 00:11
Քաղաքական

Ադրբեջանի դրոշն այրած Արամ Նիկոլյանին մեղադրանք են առաջադրել խուլիգանության հոդվածով

Ադրբեջանի դրոշն այրած Արամ Նիկոլյանին մեղադրանք են առաջադրել խուլիգանության հոդվածով

Yerkir.am-ի տեղեկություններով, այսօր Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման արարողության ժամանակ Ադրբեջանի դրոշն այրած և սրահից հեռացրած հայտնի ոճաբան Արամ Նիկոլյանին, ում ոստիկանները դեպքից անմիջապես հետո ձերբակալել էին, մեղադրանք են առաջադրել խուլիգանության հոդվածով։

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Քրիստինե Վարդանյանն ու Արգիշտի Գևորգյանը այս պահին գտնվում են բաժանմունքում, այնտեղ է նաև փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը։