Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Վերջին օրերին համացանցում հայտնվում են ուշագրավ բովանդակությամբ բանաստեղծություններ կամ հատվածներ հեքիաթներից` մանկական գրքերից: Արձակագիր, դրամատուրգ Ռուբեն Մարուխյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ այն, ինչ կատարվում է մանկական գրականության ոլորտում, գալիս է այն հանգամանքից, որ չկա որևէ օղակ, որը կվերահսկի ոլորտը: Ըստ նրա` չկան ուղղորդողներ, թե ի՞նչ գրքեր պետք է մատուցվեն մեր երեխաներին:
«Հրատարակիչները շատ լավ գրքեր են հրատարակում` գունավոր, գեղեցիկ կազմով, բայց թե դրանց բովանդակությունը որքա՞ն գեղեցիկ է լինում, պարզ չէ, ոչ մեկին չի հետաքրքրում»,- ասում է Մարուխյանը:
Yerkir.am-ի հարցին, թե ո՞վ պետք է լինի վերահսկիչ մարմինը,` Մարուխյանը պատասխանեց, որ պետք է ԿԳՆ-ին կից հրատարակչական խորհուրդ լինի, որն էլ կորոշի` ինչ գործեր է անհրաժեշտ ընդգրկել մանկական գրքերում: «Մեկ վատ բանաստեղծությունը, հիմար բովանդակությամբ հեքիաթը կարող է մի քանի երեխայի ճաշակ փչացնել: Վերջերս մանկական գրքերից մեկում կարդացած հեքիաթից ուղղակի ապշած եմ մնացել. ասում է` տատիկ, այ տատիկ, դու ասում ես, թե ինձ արագիլն է բերել, բայց դու հիմար ես, տատիկ, որովհետև ինձ արագիլը չի բերել, մամայի փորիկի միջից եմ ծնվել»,- կարդացածը ներկայացրեց նա:
Մարուխյանը նշեց նաև, որ տարրական դասարաններում երեխաներին Թումանյանի, Աղայանի կողքին պետք է նաև ժամանակակից գրողների` Սուրեն Մուրադյանի, Արմեն Շեկոյանի գործերը մատուցել: