Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հրապարակ TV առցանց հեռուստաալիքի հյուրն է ՀՅԴ Բյուրոյի անդամ, ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը։
ՀՅԴ Բյուրոյի անդամը անդրադարձել է գործող իշխանությունների վարած հետպատերազմյան քաղաքականությանը և վերջին տարիներին համահայկական հարցերում առաջացած խնդիրներին:
Խոսելով սպասվող արտահերթ ընտրությունների, ՀՀ ԱԺ-ում ապրիլի 14-ին Նիկոլ Փաշինյանի արած մի շարք հայտարարությունների, ինչպես նաև իշխող մեծամասնության այդ օրվա պահվածքի մասին՝ Կիրո Մանոյանն ընդգծել է, որ Հայաստանի Հանրապետությունն ու Արցախի Հանրապետությունն, անշուշտ, ապագա ունեն, բայց ոչ այս իշխանությունների հետ և ոչ այս կառավարության պատկերացումներով:
Հաղորդման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայոց ցեղասպանության և մեր պահանջատիրության հարցերի համաշխարհային արծարծումներին, Արցախի հարցով բանակցային գործընթացի վերականգնմանը, Թուրքիայի կողմից Հայաստանի Հանրապետության շարունակվող շրջափակմանը, Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ ՀՀ գործող իշխանությունների վերջին շրջանի հայտարարություններին:
Մանրամասները՝ տեսանյութում: