|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Տավուշի մարզի Բերդ քաղաքում հակառակորդը հրետակոծել էր «Տավուշ-տեքստիլի» եւ Երեւանի կոնյակի գործարանի Բերդի մասնաճյուղի ուղղությամբ: Այս մասին այսօր Իջեւանում ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը:
«Սա դատապարտելի է եւ մտահոգիչ, քանի որ «Տավուշ-տեքստիլ»-ը արտադրում է բժշկական դիմակներ եւ համավարակի պայմաններում հարցը մարդասիրական տեսանկյունից է դիտարկվում եւ միջազգային մարդասիրական նորմերի խախտում է: Մինչ հրետակոծելը ԱԹՍ-ներով հետախուզել են, եւ ենթադրում ենք, որ նախապես իմացել են, որ այդտեղ կա ոչ ռազմական օբյեկտ, այլ առողջապահական նպատակներով հենց դիմակ արտադրող: Էլ չեմ խոսում, որ հրետակոծությունն իրականացվել է ցերեկային ժամին, որտեղ գտնվել են աշխատողներ, եւ ակնհայտ է, որ խոսքը հենց թիրախային վնաս հասցնելու մասին է»,-ասաց նա: