Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ապրիլի 9-ին Ասկերանի շրջանի Նորագյուղ համայնքում տեղի ունեցավ ՀՅԴ Արցախի, Լիբանանի և ԱՄՆ Արևմտյան շրջանի երիտասարդական միությունների համագործակցությամբ իրականացվող ճամբարի փակման արարողությունը, որին ներկա էին ՀՅԴ Կենտրոնական կոմիտեի անդամներ Դավիթ Իշխանյանը, Վահագն Դադայանը, ԱՀ անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը, ՀՅԴ Ասկերանի կոմիտեի անդամներ ՀՅԴ Բյուրոյի երիտասարդական գրասենյակի պատասխանատու Արշակ Մեսրոպյանը, ՀՅԴ անդամներ, ՀՅԴ Արցախի երիտասարդական միության անդամներ, նորագյուղցիներ :
Փակմանը ելույթ ունեցավ ՀՅԴ Ասկերանի կոմիտեի ներկայացուցիչ Ալյոշա Գաբրիելյանը, ով ողջունելով ներկաներին, և կարևորեց նման ճամբարների կազմակերպումը՝ հատկապես այս դժվար իրավիճակում: Նա խորհուրդ տվեց պատանիներին չվհատվել և հպարտ լինել, որ եռագույնների ներքո այսօր կարողանում են իրենց դաստիարակությունը ստանալ: Նա համոզված է՝ այս տղաներն են, որ վաղը արիապես զարգանալով պաշտպանելու մեր հողը, աղջիկներն են, որ ունենալով լավ ընտանիքներ, բազում երեխաններ պահելու են ազգային դիմագիծը: Ա. Գաբրիելյանը իր խոսքում շնորհակալություն հայտնեց կազմակերպիչներին, որ կարողացել են հասնել Արցախ և կազմակերպել այսպիսի խոշոր ճամբար, դպրոցի տնօրենին՝ համագործակցության համար, նորագյուղցիներին, որ վաղվա հանդեպ իրենց հավատը չեն կորցրել:
«Լինելու ենք և պիտի լինենք հանուն Հայաստանի, հանուն Արցախի և հանուն հայության»,- վստահեցրեց Ալյոշա Գաբրիելյանը:
ԱՀ անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը նույնպես շնորհակալություն հայտնեց կազմակերպիչներին և մասնակիցներին:
«Չմտահոգվեք և չվհատվեք: Չնայած այսօր մենք գտնվում ենք նեղ վիճակում, բայց շատ արագ հետ ենք բերելու այն ինչ կորցրել ենք և ունենալու ենք այն, ինչ-որ ունեինք մինչ սեպտեմբերի 27-ը և ձեզ ենք փոխանցելու անվտանգ Արցախի և Հայաստանի 2 անվտանգ հայկական հանրապետությունները: Մենք ձեզ հետ ենք և թույլ չենք տա, որ մեր երեխաններին որևէ վտանգ սպառնա»,- ասաց Վիտալի Բալասանյանը:
Կազմակերպիչներին և մասնակիցներին ողջույնի խոսք է հղել նաև Նորագյուղի Վիտալի Պետրոսյանի անվան դպրոցի տնօրեն Էրիկ Վարդանյանը:
«Այս ճամբարը, որ կազմակերպվել են ՀՅԴ երիտմիությունները, ոչ միայն ձեր հանգիստն է կազմակերպել, առօրյան՝ դարձրել հետաքրքիր, այլ նաև ուներ ընգծված հայրենասիրական ուղղվածություն, ինչն այսօր շատ անհրաժեշտ է բոլորիս: Այսօր բոլորիս պետք է ազգովի համախմբվել և դուրս գալ այս ծանր իրավիճակից և առաջ շարժվել՝ հենց սա էր ճամբարի նպատակը»,- իր խոսքում նշեց Էրիկ Վարդանյանը:
Նա շնորհակալություն հայտնեց ՀՅԴ Երիտասարդական գրասենյակին, երիտասարդական միություններին, վարիչներին, ուսուցչական կոլեկտիվին և ծնողներին:
Ճամբարի փակման արարողությանը մասնակիցները հանդես են եկել գեղարվեստական ծրագրով, որը սկսել են ՀՀ և ԱՀ օրհներգերով, ՀՅԴ քայլերգով:
Պատանիները արտասանել են, երգել հայրենասիրական երգեր, պարել ազգային պարեր, նվագել երաժշտական գործիքներով:
Պատանիների ծնողները նվերներ են փոխանցել վարիչներին և հույս հայտնել, որ նմանատիպ ճամբարներ ավելի հաճախակի կկազմակերպվեն:
Վերջում դպրոցի տնօրենը շնորհակալագիր է փոխանցել կազմակերպիչներին, իսկ կազմակերպիչներն էլ դպրոցին նվիրել են ՀՅԴ զինանշանը: