Փոխարժեքներ
01 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.1 |
EUR | ⚊ | € 422.27 |
RUB | ⚊ | ₽ 4.6104 |
GBP | ⚊ | £ 504.83 |
GEL | ⚊ | ₾ 141.45 |
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն քիչ առաջ հայտարարել է, թե ռազմագերիների վերադարձի հարցը լուծված է՝ հավելելով, որ Ադրբեջանն իր պարտավորությունների շրջանակում հայկական կողմին իբր արդեն վերադարձրել է բոլոր ռազմագերիներին։
«Մենք հայկական կողմին ենք վերադարձրել 70-ից ավել ռազմագերիների։ Որպեսզի զինվորականը համարվի ռազմագերի, նրան պետք է գերեվարել ռազմական օպերացիայի ընթացքում։ Նրանց, ովքեր բռնվել են հակաահաբեկչական գործողության ժամանակ նոյեմբերի 9֊ից հետո, պետք է անվանել ահաբեկիչներ, բայց ոչ երբեք ռազմագերիներ»,- հայտարարել է Բայրամովը։
Նշենք, որ նոյեմբերի 9-ին Նիկոլ Փաշինյանի ստորագրած կապիտուլյացիոն պայմանագրում նշված էր գերիների վերադարձ՝ բոլորը բոլորի դիմաց սկզբունքով: Փաշինյանի որոշմամբ՝ Հայաստանը հենց առաջին իսկ շաբաթվա ընթացքում վերադարձրեց Հայաստանում դատապարտված ադրբեջանցի դիվերսանտ մարդասպաններին, իսկ Ադրբեջանը հրաժարվում է վերադարձել ռազմագերիներին՝ անընդհատ նոր զիջումներ պարտադրելով Հայաստանի իշխանություններին:
Տես նաև՝ Հայ ռազմագերիներին տեղափոխող ինքնաթիռը Բաքվից Երեւան է ժամանել դատարկ. Freenews.am:
Տես նաև՝ Գերիների վերադարձը կրկին հետաձգվում է․ Տիգրան Ավինյանի գրասենյակի մեկնաբանությունը:
Տես նաև՝ «Էրեբունի» օդանավակայանում հավաքված գերիների ծնողներն ու հարազատները խիստ վրդովված են: