Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Փաշինյանի դեմ՝ որպես դավաճան, քրեական գործ չհարուցելու՝ Գլխավոր դատախազության անգործության դեմ բողոք ներկայացրած փաստաբան Հակոբ Մարտիրոսյանը և ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի «Կենտրոն» նստավայրում ներկայացրին փաստեր, որոնք վկայում են, որ Նիկոլ Փաշինյանը դավաճանական գործողություններ է կատարել՝ հայտնում է Yerkir.am-ը։
Փաստաբանը մանրամասն վերլուծեց Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի և Ռուսլան Իսրայելյանի խոսակցության ձայնագրությունը, որում ասվում է, որ Հայաստանից զորք չեն ուղարկում և Արցախի պաշտպանությունը մնացել է «երկու դալու մարդու հույսին»։ Արայիկ Հարությունյանը նաև ասում է՝ մարդ չեն տվել, դրա համար ադրբեջանցիները եկել, հասել են Շուշի։ Նաև արձաբնագրում է, որ ազգը մտածոււմ է՝ հաղթում են, բայց այդպիսի բան չկա։
Փաստաբանի խոսքով՝ սա Արցախի նախագահի կողմից առերևույթ մեղադրանք է՝ ուղղված մեր երկրի վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Սա բավարար է քրեական գործ հարուցելու համար։
Հակոբ Մարտիրոսյանը նշեց, որ դատախազները պետք է գնան՝ ճշմարտությունը բացահայտեն, մինչդեռ իրենց ասել են, որ իրենց ներկայացրածը բավարար չէ, որ վարույթն իրականացնող մարմինը գործ հարուցի։
«Սա հանցագործության մասին մեր հաղորդումը չէ, սա մեր տասնյակ հազարավոր զոհված հայորդիների հիշատակին ուղղված գործողություն է, որը դատախազությունը պարտավոր է անել։ Ոչ մեկը հաստատապես չի կարող ասել՝ ով է կատարել պետական դավաճանություն․, քրեական հետապնդման մարմինների անգործության արդյոնքում մենք չենք կարողանում իմանալ՝ ով է պետական դավաճանություն կատարաում, և եթե նա Զինված ուժերում է՝ չենք կարողանում մեկուսացնել»,-ասաց Հակոբ Մարտիրոսյանը։
Փաստաբանը հիշեցրեց նաև նոյեմբերի 17-ի՝ Վլադիմիր Պուտինի հայտարարությունը, որով փաստում էր, որ Շուշի խաղաղարարներ մտցնելու և այն հայկական վերահսկողության տակ թողնելու՝ Պուտինի առաջարկը Փաշինյանը մերժել է՝ ասելով, որ դա չի բխում մեր երկրի շահերից։ Եվ այս տեղեկությունը ՀՀ վարչապետը պահել է գաղտնի։
«Հարց՝ քրեական հետապնդման մարմիններին՝ ի՞նչ եք արել այս ուղղությամբ և ի՞նչ եք անելու այսուհետ։ Այս բոլորը մեզ հիմք են տվել այս հանցագործության մասին հաղորդումը ներկայացնելու»,-ասաց նա։
Ռազմական դրության ժամանակ սահմանափակվեց նաև տեղեկատվության ազատ տարածումը, և դարձավ Միասնական տեղեկատվական շտաբի սեփականությունը, որը մեզ կեղծ տեղեկատվություն էր ներկայացնում՝ նշեց փաստաբանը։ Իսպանացի Լրագրող Պաոլո Գոնսալեսն այս մասին գրել է, որ եթե հայերն իմանային՝ ինչ է տեղի ունենում իրականում, կներգործեին իշխանությունների վրա։
«Այսօր էլ դավաճանական գործողությունների արդյունքում շարունակվում է մեր սահմաններում մեր զինվորների կորուստը։ Մենք տեսնում ենք հայ ժողովորդի նկատմամբ պետական դավաճանություն գործած սուբյեկտների, որոնց հարցը լուծվելու է։ ՌԴ նախագահի հայատարարությունը, Արցվախի նախագահի հայտարարությունը, էլի շատ փաստեր վկայում են այդ մասին»,-ասաց Հակոբ Մարտիրոսյանը։
Հակառակ կողմի դիրքորոշումը կլսենք հաջորդ դատական նիստին՝ օգոստոսի 30-ին, ժամը 16։30-ին։
Մանրամասն՝ տեսանյութում․