կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-02-13 00:07
Քաղաքական

Եթե մեկը գրում է՝ նիկոլ դավաճան, էդ զրպարտությու՞ն է, վիրավորա՞նք, թե՞ խոսքի ազատության և սեփական կարծիքն անկաշկանդ արտահայտելու իրավունքի իրացում. Բ. Եսայան

Եթե մեկը գրում է՝ նիկոլ դավաճան, էդ զրպարտությու՞ն է, վիրավորա՞նք, թե՞ խոսքի ազատության և սեփական կարծիքն անկաշկանդ արտահայտելու իրավունքի իրացում. Բ. Եսայան

ՀՅԴ անդամ, ԿԳ նախկին փոխնախարար Բագրատ Եսայանը գրում է.

«Հիմա եթե մեկը, գնահատելով եղածը, գրումա՝ նիկոլ դավաճան, էդ զրպարտությունա՞, վիրավորա՞նք, թե՞ խոսքի ազատության և սեփական կարծիքն անկաշկանդ արտահայտելու իրավունքի իրացում։
 
Հարցս պատահական չի։ 2000-ին «Հայկական ժամանակ» թերթուկը մի ստոր հոդված էր տպագրել, որտեղ առանց որևէ հիմնավորման ինձ մեղադրել էր որպես հոկտեմբերի 27-ի ահաբեկչական խմբին աջակցողներից մեկը, այսինքն մեղադրել էր պետական ծանրագույն հանցագործություն կատարելու մեջ։ Բնականաբար ես դիմում գրեցի ՀՀ Գլխավոր դատախազին, պահանջելով զրպարտության համար քրեական գործ հարուցել թերթուկի այն ժամանակվա խմբագիր, այսօրվա գերագույն դավաճանի նկատմամբ (այն ժամանակ զրպարտությունը պատժվում էր որպես քրեական հանցագործություն): Այն ժամանակ թերուս հողատուն, ի պատասխան բացատրություն ներկայացնելու դատախազության պահանջին, իրեն բնորոշ «ճարպկությամբ» գրել էր, որ դա կարծիք ունենալու և արտահայտելու իրավունքն է։ Այդ հիմնավորամբ էլ «նախկինների կամակատար» Դատախազությունը մերժեց իմ դիմումը։
 
Հիմա հիշյալ սուբյեկտը իր «պաշտելի» անձը պաշտպանելու համար առաջարկում է անտրամաբանական աստղաբաշխական տուգանքներ սահմանել իրեն վիրավորելու և զրպարտելու համար, որը, իմ համոզմամբ, խախտում է ՀՀ քաղաքացու՝ Սահմանադրությամբ պաշտպանվող իրավունքները։
 
Հ.Գ. ՀՀ Նախագահը տեսնես կդիմի՞ ՍԴ, այս ապուշության սահմանադրականությունը ստուգելու պահանջով»։