Հնդկական Քաշմիրում ռազմաբազայի վրա հարձակման հետեւանքով 17 զինվորական է սպանվել:
Պաշտոնական տվյալներով զինված անձինք ներխուժել են ռազմաբազայի տարածք, կրակ բացել, ապա նռնակներ նետել զինվորականների ուղղությամբ: Փոխհրաձգությունը տեւել է մի քանի ժամ: Բոլոր հարձակվողները սպանվել են:
Ավելի վաղ Քաշմիրում դպրոցական տղայի թաղման արարողությունը վերաճել էր համընդհանուր բողոքի ակցիայի: Տղան կորել էր քաղաքում, ապա գտել էին նրա դին` հրազենային վնասվածքներով:
Հազարավոր քաշմիրցիներ խախտել են հայտարարված պարետային ժամը` մասնակցելու դպրոցականի հուղարկավորությանը:
Նշենք, որ հուլիսից քաղաքացիների ու իրավապահների բախումների հետեւանքով արդեն 80 մարդ է մահացել: