կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-10-05 09:46
Հասարակություն

3 զոհ, 4 վիրավոր. Վանաձորում երիտասարդները հարաբերություններ էին պարզում. shamshyan.com

3 զոհ, 4 վիրավոր. Վանաձորում երիտասարդները հարաբերություններ էին պարզում. shamshyan.com

Արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Այսօր՝ հոկտեմբերի 5-ին, ժամը 00:30-ի սահմաններում, Վանաձորի բժշկական կենտրոնից ոստիկանության Լոռու մարզային վարչություն ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Վանաձոր քաղաքի Միչուրինի 20 տուն, որտեղ հայտնաբերել են 2 երիտասարդ տղայի դի և որտեղից էլ մի քանի քաղաքացու մարմնական վնասվածքներով տեղափոխել են հիվանդանոց. հաղորդում է shamshyan.com-ը:

Հիվանդանոց տեղափոխված 5 վիրավորներից մեկը մահացել է:

Լոռու մարզի ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզել են մահացածների և վիրավորների ինքնությունը: Մահացածներն են` Վանաձոր քաղաքի բնակիչ, 30-ամյա Անդրանիկ Օհանյանը, 25-ամյա Դավիթ Օհանյանը: Վանաձորի բժշկական կենտրոն են տեղափոխվել 30-ամյա Գոռ Գրիգորյանը, 26-ամյա Գևորգ Գևորգյանը, 29-ամյա Լևոն Ժամհարյանը, 25-ամյա Լևոն Խաչատրյանը և 21-ամյա Անդրանիկ Թադևոսյանը: Մյուս տեղափոխվածի ինքնությունը ճշտվում է: Վանաձորի բժշկական կենտրոն ընդունվելու պահին մահացել է 30-ամյա Գոռ Գրիգորյանը: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ մահացած Դավիթ և Անդրանիկ Օհանյանները հարազատ եղբայրներ են:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։