կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-04-02 20:25
Հասարակություն

Իրանում նշել են ԱՄՆ-ի հետ բանակցությունների նախապայմանը

Իրանում նշել են ԱՄՆ-ի հետ բանակցությունների նախապայմանը

Իրանը մտադիր չէ վարել ուղիղ կամ անուղղակի բանակցություններ ԱՄՆ-ի հետ մինչեւ պատժամիջոցների չեղարկումը, հաղորդում է Press TV հեռուստաալիքը:

«Իրավիճակին քաջատեղյակ աղբյուրը հայտնել է Press TV-ին, որ Իրանը չի վարի ո՛չ ուղիղ, ո՛չ անուղղակի բանակցություններ ԱՄՆ-ի հետ նախքան բոլոր պատժամիջոցների չեղարկումը, որոնք Վաշինգտոնը սահմանել է Իսլամական Հանրապետության նկատմամբ»,-հաղորդում է հեռուստաալիքը:
«Հենց այդպես՝ առանց որեւէ բանակցության Ամերիկան դուրս է եկել ՀՀԳԾ-ից եւ սահմանել պատժամիջոցներ ընդդեմ Իրանի, այժմ նա առանց բանակցելու պետք է չեղարկի պատժամիջոցները»,-պարզաբանել է Press TV-ի աղբյուրը:

Ուրբաթ ավելի վաղ ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները չեն ակնկալում ուղիղ բանակցություններ Իրանի ետհ առաջիկա շաբաթվա ընթացքում՝ Վիենայում ՀՀԳԾ հանձնաժողովի հանդիպման ժամանակ, սակայն շարունակում են բաց մնալ այդպիսի երկխոսության նկատմամբ:

Համատեղ համապարփակ գործողությունների ծրագրի հարցով Համատեղ հանձնաժողովի նիստը կկայանա երեքշաբթի Վիենայում քաղտնօրենների մակարդակում: