Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Սիրելի՛ հայրենակից
2020 թ. նոյեմբերի 9-ին ՀՀ իշխանությունների դավաճանության արդյունքում թշնամուն է հանձնվել շուրջ քառորդ դար առաջ ազատագրված Արցախը: ՀՀ իշխանությունները, սակայն, վերացական հասկացություն չեն. նրանք կոնկրետ մարդիկ են, որոնց պետք է ցույց տալ մեկ առ մեկ: Հայ ժողովուրդը պետք է դեմքերով ու անուններով ճանաչի բոլոր նրանց, ովքեր հայոց պատմության մեջ մնալու են որպես հայ ժողովրդի, հայոց բանակի դեմ գործած պետական հանցագործներ և դավաճաններ:
Ճանաչի՛ր Արցախը հանձնողներին:
Հ.Գ. «Եթե «Իմ քայլը» հենց այս պահին անհապաղ գործուն քայլեր չի ձեռնարկում, ես վայր եմ դնում իմ մանդատը. Լուսինե Բադալյան» վերտառությամբ հրապարակումից հետո (պատգամավորը հայտարարությունը տարածել էր 2020 թ. նոյեմբերի 16-ին՝ Փաշինյանի՝ «պատերի տակ վնգստացողների հարցերը լուծելու մասին» ցինիկ և հանցավոր հայտարարության առիթով) Yerkir.am-ը հրապարակեց «Քաղաքական պատասխանատվության եւ քաղաքացիական խիզախության ժամանակը» վերտառությամբ նյութը և պատգամավոր Լուսինե Բադալյանին Թագուհի Թովմասյանի ու Գայանե Աբրահամյանի հետ «ապաակտիվացրեց» դավաճանների շարքից:
Լուսինե Բադալյանը ոչ միայն չկատարեց իր խոստումը, այլև վերջին շրջանում դարձել է դավաճանների խմբակի գովքը երգող և Փաշինյանի հայրենադավ ու պետականակործան վարքագիծն ամեն կերպ արդարացնող պալատական սազանդար:
Ըստ այդմ՝ դավաճանների շարքում նա վերստին զբաղեցրել է իր ամոթալի տեղը: