կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-04-02 12:11
Հասարակություն

Թուրքերն ավտոպարկ են կառուցում Մարդինի Սուրբ Եփրեմ ասորական վանքի տարածքում

Թուրքերն ավտոպարկ են կառուցում Մարդինի Սուրբ Եփրեմ ասորական վանքի տարածքում

Թուրքերն ավտոպարկ են կառուցում Մարդինի Սուրբ Եփրեմ ասորական վանքի տարածքում։ Թուրքիայի Ազգային մեծ ժողովում քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը ներկայացնող հայազգի պատգամավոր Կարո Փայլանն այդ փաստի կապակցությամբ հանդես է եկել Թուրքիայի Մշակույթի և զբոսաշրջության նախարար Նուրի Էրսոյին ուղղված հարցապնդմամբ։

Այդ մասին հայտնում է Akunq.net-ը՝ վկայակոչելով ԿՊոլսում տպագրվող «Ակօս» հայկական շաբաթաթերթի կայքէջում հրապարակված տեղեկատվությունը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ Փայլանի հարցապնդման մեջ մասնավորապես նշված է․

«1․ Ինչո՞ւ չեք կանգնեցնում ասորական վանքի տարածքում իրականացվող ավտոպարկի շինարարությունը»։

2․ Չգիտե՞ք, որ ասորական Սուրբ Եփրեմ վանքի հողատարածքից «կանաչապատ տարածքի» անվան տակ հափշտակված վայրում ավտոպարկի կառուցումը սպառնալիք է պատմական վանքի գոյությանը։

3․ Ինչո՞ւ վերջ չեք տալիս Անատոլիայի (Արևմտյան Հայաստանի- Ակունքի խմբշրջաններում հայկական, ասորական, հունական և նման այլ հինավուրց մշակույթներին պատկանող եկեղեցիների, վանքերի, գերեզմանոցների պես պատմական հուշարձանների դեմ իրականացվող ոչնչացման քաղաքականությանը»։

http://www.agos.com.tr/tr/yazi/25518/mardin-de-mor-efrem-manastiri-arazisine-otopark

Թարգմանեց Մելինե Անումյանը

Akunq.net