Փոխարժեքներ
26 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.88 |
EUR | ⚊ | € 411.09 |
RUB | ⚊ | ₽ 3.71 |
GBP | ⚊ | £ 492.12 |
GEL | ⚊ | ₾ 142.53 |
Ներկայիս Թուրքիայի Հանրապետության տարածքում գտնվող Մարդին նահանգի Սավուր գավառի Քըլլըթ (Դերեիչի) գյուղի ասորական եկեղեցիներից մեկում յոգայի պարապմունք է անցկացվել։ Այդ փաստը խիստ վրդովմունքի տեղիք է տվել քրիստոնյաների շրջանում։
Դրա մասին, Akunq.net-ի փոխանցմամբ, հաղորդում են թուրքական լրատվամիջոցները։
Աղբյուրի համաձայն՝ եկեղեցում յոգայի պարապմունքն անցկացրել է Սեդա Դելիորմանլը անվամբ մի մարզիչ։ Միջոցառմանը տասնյակ մարդիկ են մասնակցել, ովքեր ոչ միայն մարզվել են, այլ նաև՝ բազմաթիվ լուսանկարներ հրապարակել։
Սոցիալական մեդիայում տարածված այդ լուսանկարները խիստ վրդովմունքի տեղիք են տվել։ Քրիստոնյաների պաշտամունքի համար հազարավոր տարիներ առաջ կառուցված եկեղեցում, որը նաև պատմական հուշարձան է համարվում, նմանատիպ միջոցառման անցկացումը որպես անհարգալից վերաբերմունք է որակվել։
https://www.ensonhaber.com/gundem/mardindeki-suryani-kilisesinde-yoga-rezilligi
Թարգմանեց Մելինե Անումյանը
Akunq.net