կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-03-31 11:03
Աշխարհ

Էրդողանը բռնապետ է, կթքեի նրա երեսին. թուրք մարզիկը` Էրդողանի մասին

Էրդողանը բռնապետ է, կթքեի նրա երեսին. թուրք մարզիկը` Էրդողանի մասին

Portland Trail Blazers բասկետբոլային թիմի կենտրոնական խաղացող Էնես Կանտերը հերթական անգամ քննադատել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին:

«Ի՞նչ կասեի Էրդողանին, եթե կարողանայի ուղղակիորեն խոսել նրա հետ: Ես նրան կկոչեի բռնապետ: Նա մեծ եսասիրություն ունեցող մարդ է, որն իր ուժն օգտագործում է մարդու իրավունքները ոտնահարելու համար: Նա ցանկանում է լինել միակ կարևոր մարդը Թուրքիայում: Եթե լրագրողը կամ որևէ մեկը դեմ է նրան, նա հաջորդ օրը բանտում  կլինի:Այն ամենը, ինչ տեղի է ունենում Թուրքիայում, ազդում է ամբողջ Եվրոպայի վրա: Եվ երբ ես նրան բռնապետ եմ ասում, նկատի ունեմ, որ 3,5 միլիոն փախստականներ են հայտնվել նրա պատճառով, և նա սպառնում է ամբողջ Եվրոպային: Սա ընդհանրապես  անընդունելի է: Եթե ես նստած լինեի նրա կողքին, հավանաբար, նույնիսկ չէի խոսի նրա հետ: Ես կթքեի նրա դեմքին և դուրս կգայի»,- նշել է Կանտերը։

Հիշեցնենք, որ թուրք բասկետբոլիստը բազմիցս է աչքի ընկել հակաէրդողանական կեցվածքով։ Թուրքիայում NBA–ի մասին տեղեկատվություն ներկայացնելիս Կանտերին գրաքննության են ենթարկում՝ չցուցադրելով նրա ցուցանիշները։