|
Փոխարժեքներ
19 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 446.97 |
| RUB | ⚊ | ₽ 4.7393 |
| GBP | ⚊ | £ 510.45 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Սահմանադրական դատարանը հրապարակել է ՀՀ Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը հակասահմանադրական ճանաչելու մասին որոշումը:
Որոշման տեքստը կարող եք կարդալ այս հղումով:
Հիշեցնենք, որ ՍԴ-ն, քննելով դիմումները, որոշել էր ՀՀ ՔՕ 300.1հոդվածը ճանաչել Սահմանադրության 78-79 հոդվածներին հակասող ու անվավեր:
Նշենք, որ Սահմանադրության 78 –րդ հոդվածը սահմանում է համաչափության սկզբունքը, իսկ 79-րդ հոդվածը որոշակիության սկզբունքը:
ՀՀ ՔՕ 300.1 հոդվածը սահմանում է սահմանադրական կարգը տապալումը, որով մեղադրանք է առաջադրված ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ԳՇ նախկին պետ Յուրի Խաչատուրովին, ու ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանին: Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչն ու առաջաին ատյանի դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանն էր դիմել ՍԴ՝ նշված հոդվածի սահմանադրականության հարցը որոշելու համար: