Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Անկարայի դատախազությունը պահանջել է, որ ֆրանսիական Charlie Hebdo երգիծական ամսագրի չորս աշխատակից դատապարտվի ազատազրկման՝ 1-ից 4 տարի ժամկետով՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին վիրավորելու գործով. հաղորդում է թուրքական DHA-ն:
Էրդողանը դատի է տվել Charlie Hebdo-ին 2020 թվականի հոկտեմբերին՝ վիրավորական ծաղրանկարի համար, որը ամսագիրը տպագրել էր իր շապիկին՝ Փարիզի և Անկարայի հարաբերությունների ճգնաժամի ֆոնին: Թուրքիայի ղեկավարին նկարում ցույց են տալիս կիսամերկ տեսքով, բազկաթոռին նստած և աջ ձեռքում զովացուցիչ ըմպելիքի տարա պահած: Նա մյուս ձեռքով բարձրացնում է ծառա կնոջ զգեստի ծայրը: Ծաղրանկարի տակ գրված է. «Էրդողանը շատ չարաճճի է իր անձնական կյանքում», իսկ Էրդողանը բացականչում է. «Օ լա լա, մարգարե»:
Անկարայի դատախազության կողմից պատրաստված մեղադրական եզրակացության համաձայն՝ Charlie Hebdo-ի չորս աշխատակիցներ, այդ թվում՝ ամսագրի գլխավոր խմբագիր Ջերար Բյարը, մեղավոր են ճանաչվել Էրդողանին վիրավորելու մեջ: Հետաքննության համաձայն` նրանք պատասխանատու են Թուրքիայի առաջնորդին պատկերող ծաղրանկարի հրապարակման համար, ինչը «կոպիտ, անպարկեշտ, վիրավորական ու նվաստացուցիչ է»:
Հարցումներն ուղարկվել են Ֆրանսիայի իրավապահ մարմիններին՝ մեղադրյալներից ցուցմունքներ ստանալու համար: