կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-03-23 14:39
Տարածաշրջան

Իրանում ձերբակալվել է պանթյուրքիզմի քարոզ իրականացնող՝ Թուրքիայի երկու քաղաքացի

Իրանում ձերբակալվել է պանթյուրքիզմի քարոզ իրականացնող՝ Թուրքիայի երկու քաղաքացի

Թուրքիայի քաղաքացիներ Մուհթար Էբրահիմին և Մուսա Զիյա Գարգարին Իրանում ձերբակալվել և դատապարտվել են 11 տարի ազատազրկման՝ «խմբեր ստեղծելու և իշխանությունների դեմ քարոզ իրականացնելու» մեղադրանքով։

Թուրքական «Անադոլու» գործակալությանը տված հարցազրույցում Էբրահիմին նշել է, որ իրենք փորձում էին պաշտպանել Իրանում ադրբեջանցի թյուրքերի շահերը։

Նշենք, որ Իրանի հյուսիսում բնակվող թյուրքախոս ադրբեջանցիները ունեն ոչ թե թյուրքական, այլ իրանական ծագում. նրանք պատմական Ատրպատական–Ադրբեջանի բնակիչներն են։ Թուրքիան և Ադրբեջանը ակտիվ քարոզ են իրականացնում այնտեղ՝ բազմամիլիոնանոց այդ բնակչությանը Իրանի դեմ ուղղելու համար։

Ըստ «Ազարիհա» պորտալի՝ այն փաստը, որ Թուրքիայի Ազգային հետախուզական ծառայության հետ կապված թուրքական լրատվամիջոցները պաշտպանում են այդ անձանց, վկայում է դատարանի՝ ազատազրկման մասին  ճիշտ որոշման մասին: