կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-03-22 14:20
Քաղաքական

Եթե փողոցի ճնշումը թուլանա, Փաշինյանը հետ կկանգնի ընտրությունների մտադրությունից, որովհետև ինքը գիտի իր իրական վարկանիշը. Սպարտակ Սեյրանյան

Եթե փողոցի ճնշումը թուլանա, Փաշինյանը հետ կկանգնի ընտրությունների մտադրությունից, որովհետև ինքը գիտի իր իրական վարկանիշը. Սպարտակ Սեյրանյան
Ներկայացնում ենք 5-րդ ալիքի «Հայլուր Կիրակի»-ի հյուր ՀՅԴ Բյուրոյի անդամ Սպարտակ Սեյրանյանի հարցազրույցը:
 
Մեր երկրի առաջ կանգնած է 3 կարևոր մարտահրավեր՝
1. լինելիության մարտահրավեր՝ անվտանգության բոլոր բաղադրիչներով,
2. ինքնության մարտահրավեր,
3. զարգացման մարտահրավեր:
 
Ժամանակակից աշխարհում միայն ռազմական գործողությունների միջոցով չէ, որ կարող են երկիրդ գրավել. եթե զարգացող երկրների ընտանիք չվերադառնաս, եթե չկարողանաս ստեղծել ազգային պետություն, ազգային գաղափարներ և ազգային տեսլական ունեցող պետություն, ապա քեզ կնվաճեն նաև տնտեսապես:
 
Հետևաբար, սպասվող ընտրությունների արդյունքում, որում կշահի հայոց պետությունն ու հայ ժողովուրդը, պետք է ձևավորել նոր որակի այնպիսի իշխանություն, որը շատ արագ կկարողանա այս երեք մարտահրավերներին դիմակայելու համար ծրագրեր իրագործել՝ մոբիլիզացնելով Հայաստանի և հայության ողջ ներուժը: