կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-03-20 17:26
Հասարակություն

Հայ երեխան աղ ու հացով դիմավորում է հայկական պետությունը թուրքի հարճ սարքող կենդանուն. դիտարկում

Հայ երեխան աղ ու հացով դիմավորում է հայկական պետությունը թուրքի հարճ սարքող կենդանուն. դիտարկում

ԵՊՀ ռազմավարական հետազոտությունների կենտրոնի ղեկավար, լրագրող Ալվինա Աղաբաբյանն անդրադարձել է Փաշինյանի՝ Արագածոտնի մարզ կատարած այցին.

Հայ ընտանիքի հայ երեխեն հայկական տարազը հագին, հայկական եռագույնը գլխին, ժպիտը դեմքին աղ ու հացով դիմավորում է
• 6000 և գուցե ավելի զինծառայողի սպանած,
• 10000 և ավելի զինծառայողների հաշմանդամ դարձրած,
• 100֊ավորներին գերի թողած,
•1000֊ավոր երեխեքին որբացրած,
• Արցախը թուրքին նվիրած,
• տասնյակ հազարավոր արցախցիներին անտուն ու թափառական դարձրած,
• Սյունիքի գյուղերը թուրքին նվիրած,
• Սյունիքի ճանապարհները թուրքին հանձնած,
• մեր տարածքային ամբողջականությունը խաթարած,
• մեր երկրի ու սահմանների անվտանգության կազմակերպումը դիտավորյալ ձախողած,
• մեր երկրի տնտեսությունը քայքայման հասցրած,
• արտաքին աշխարհում երկրի վարկանիշը զրոյացրած,
• պետական համակարգը, բոլոր պետական ինստիտուտները քանդած,
• ազգային արժեքներն ու կառույցները վարկաբեկած,
• մեր հասարակությունը մասերի բաժանած ու դրանցում թշնամանք սերմանած,
• մեր հոգևոր֊մշակութային ժառանգությունը թուրքի ձեռքով ոչնչացնող,
• հայկական բանակը կազմաքանող,
• հայկական պետությունը թուրքի հարճ սարքող
կենդանուն, ու կողքիններն էլ հրճվում են...
Եթե մեր ազգը սա է, եթե մենք սա ենք, ուրեմն` ապրելու իրավունք չունենք։
Ափսոս էն տղերքը, որ զոհվեցին այդ թվում սրանց համար...