Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 12 տարի առաջ - 2013-11-11 13:43
Մշակույթ

14 տարի տվեցին ″էդ կենդանուն" մի թեթեւ կրակոցի համար

14 տարի տվեցին ″էդ կենդանուն" մի թեթեւ կրակոցի համար

Ես այստեղ տեսնում եմ բարբարոս, վայրենի, գիշատիչ վերաբերմունք մարդու հանդեպ. լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԳԱԱ թղթակից անդամ Հենրիկ Հովհաննիսյանը` խոսելով Վարդան Պետրոսյանի կալանավորման մասին: Նրա կարծիքով` օրենքի մեջ չկա բարոյականություն:

 

«Կարծում եմ` բոլոր դեպքերում պատասխանատվությունից խուսափել չի կարելի, սակայն Վարդանի հետ նման կերպ վարվելն անմարդկային է: Այս երկրում կա'մ չի գործում անմեղության կանխավարկածը, կա'մ էլ տեղ-տեղ է գործում, երբ ձեռնտու է: Խնդիրը բնազդական ատելությունն է մտավորականի տեսակի հանդեպ, մեր տեսակն ընդունված չէ այս երկրում»,- ասաց նա:

 

Ըստ Հովհաննիսյանի` մարդիկ դիտավորյալ սպանություն են գործում եւ կարողանում են մարսել դա, իսկ Վարդանի հետ կատարվածն իրավիճակ է, որի մեջ շատերը կարող էին հայտնվել:

 

«Տիգրան Նաղդալյանին սպանեցին, մի քանի տարի նստեց, եւ վերջ, գործը փակվեց: 14 տարի տվեցին էդ կենդանուն` էպոսագետին, մի թեթեւ կրակոցի համար: Ինչո՞ւ, ի՞նչ հանցագործ էր: Օրենքը եւ բարոյականությւոնը խախտված են, մարդկային խղճի մասին էլ չեմ խոսում»,- ասաց Հովհաննիսյանը:

 

Հիշեցնենք, որ այսօր մի խումբ մտավորականներ այսօր հանդես են եկել բաց նամակ-երաշխավորագրով` ուղղված ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանին եւ Կոտայքի մարզի դատախազ Վազգեն Ռշտունուն: Մտավորականները պահանջում են անհապաղ փոխել Վարդան Պետրոսյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը` անձնական երաշխավորությամբ` հաշվի առնելով այն, որ դերասանը գտնվում է առողջական եւ հոգեբանական ծանր վիճակում: Երաշխավորագիրը ստորագրել են շուրջ երեք տասնյակ մտավորականներ: