կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-03-11 16:17
Քաղաքական

ԲՀԿ-ի «կենդանուն» Զոհրաբյանն այլեւս չի ցանկանում անդրադառնալ

ԲՀԿ-ի «կենդանուն» Զոհրաբյանն այլեւս չի ցանկանում անդրադառնալ

Yerkir.am-ի հետ զրույցում ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը, պատասխանելով հարցին` ի՞նչ է նախատեսում ԱԺ կանոնակարգ- օրենքը ԲՀԿ խմբակցությունը լքած պատգամավորների համար, պատասխանեց, որ ԲՀԿ խմբակցությունը լքած` համամասնական ընտրակարգով ընտրված պատգամավորները չեն կարող դառնալ անկախ պատգամավոր:


«Խմբակցությունից դուրս գալ և անկախ պատգամավոր դառնալ կարող են համամասնական ցուցակի միայն առաջին երեք անդամները և մեծամասնական կարգով ընտրված պատգամավորները: Համամասնական ընտրացուցակի առաջին երեք համարներից բացի, մնացած պատգամավորները, որոնք հայտարարություն են տարածել կուսակցությունից դուրս գալու մասին, խմբակցությունից դուրս գալու դեպքում պարտավոր են վայր դնել նաև մանդատը` համաձայն ԱԺ կանոնակարգ-օրենքի»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը:


Ինչ վերաբերում է մամուլում շրջանառվող այն լուրերին, որ ԲՀԿ խմբակցությունից դուրս եկած պատգամավորները կարող են ստեղծել պատգամավորական խումբ, նա նշեց, որ դրա համար անհրաժեշտ կլինեն առնվազն 10` մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավորներ, որոնք դուրս կգան խմբակցությունից: Եվ քանի որ ԲՀԿ-ում այդ թվով մեծամասնական պատգամավոր չկա, և մեծամասնականով ընտրված ընդամենը 3 պատգամավոր է դուրս եկել, հետևաբար, պատգամավորական խումբ ստեղծելու հնարավորություն չկա:


«Ես պարբերաբար շփվում եմ ԲՀԿ-ից դուրս եկած իմ գործընկերների հետ, քննարկել եմ նրանց հետ նաև այդ տարբերակները: Ես բարեկամական, ընկերական խորհուրդ եմ տվել, որ կարող են ֆորմալ առումով, այլ ոչ` դե յուրե  ստեղծել աշխատանքային խումբ ու հանդես գալ իրենց առանձին դիրքորոշմամբ: Սա ևս տարբերակ է, և քանի որ ես բոլորի հետ ունեմ շատ ջերմ մարդկային հարաբերություններ, ես նրանց հետ քննարկել եմ այդ տարբերակը»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը:


Ինչ վերաբերում է իր` լրատվամիջոցներից մեկին տված այն մեկնաբանությանը, թե ԲՀԿ-ում կա մի «կենդանի», ով փորձում է ամեն կերպ կազմալուծել ԲՀԿ-ն, նա նշեց. «Ես այդ հարցին այլևս չեմ անդրադառնալու, որևէ անուն չեմ հնչեցնելու, և ԲՀԿ-ից որևէ մեկն այլևս չի անդրադառնալու այդ թեմային, այդ թեման փակված է»: