Փոխարժեքներ
04 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.69 |
EUR | ⚊ | € 411.09 |
RUB | ⚊ | ₽ 4.4047 |
GBP | ⚊ | £ 497.94 |
GEL | ⚊ | ₾ 141.36 |
«Այն, որ Արցախի օկուպացված տարածքներում Ադրբեջանը սկսելու էր նաև մշակութային եղեռն, մեզ համար գաղտնիք չէր: Ձևավորվելով ընդամենը100 տարի առաջ, այս պետությունը սեփականաշնորհում է իր վերահսկողության տակ անցած բնիկ ժողովուրդների մշակութային կոթողները, արվեստի գործերը և ընդհանրապես՝ նրանց կողմից հազարամյակներով ձևավորված ողջ մշակութային ժառանգությունը:
Արցախում հազարամյա հայկական կոթողների ոչնչացումն այսօր իրականացվում է Ալիևի բարձր հովանու ներքո և նրա կարգադրությամբ: Օրերս լինելով օկուպացված Հադրութում՝ Ադրբեջանի առաջնորդը, իր պետությանը բնորոշ ձեռագրին հավատարիմ, փորձեց ապացուցել, որ տեղի հայկական եկեղեցին աղվանական է և կարգադրեց դրա վրայից մաքրել հայկական գրառումները:
Ադրբեջանի այս վարքագիծը լիարժեքորեն տեղավորվում է այն ցեղասպան քաղաքականության մեջ, որով առաջնորդվել է մշտապես, նաև՝ 21-րդ դարում, ինչը փաստում է այդ պետության կազմում Արցախի գոյության անհնարինության մասին»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: