Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Մոսկվան ջանում է ընդլայնել ՀԱՊԿ երկրների բարեկամների շրջանակը: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 28-ին, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կազմակերպության գագաթնաժողովի ընթացքում, որն ընթանում է Բիշքեկի Ալ Արչա նստավայրում. ըստ Yerkir.am-ի՝ հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն:
Նա հիշեցրել է, որ անցյալ տարի Ռուսաստանը հաստատել է այն փաստաթղթերի փաթեթը, որոնք ՀԱՊԿ դիտորդի կամ գործընկերոջ կարգավիճակ տրամադրելու հնարավորություն են ստեղծում:
Իր խոսքն ամփոփելով՝ Պուտինը նշել է. «Այն բանից հետո, երբ այդ փաստաթղթերը կվավերացվեն կազմակերպության բոլոր անդամների կողմից, կարելի է առարկայական խոսակցություն սկսել այն պետությունների հետ, որոնք սերտ շփումներ հաստատելու շահագրգռություն ու պատրաստակամության են հայտնում»: