Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անուշ Բեղլոյանը «Առավոտ»-ի հետ զրույցում, հարցին՝ չե՞ք կարծում, որ արդարացված են այն քննադատությունները, որ Մոսկվայում հայտարարության ստորագրումից հետո գերիների հարցի հետ կապված առաջընթաց չի էլ լինի, քանի որ, ըստ էության, Ադրբեջանի ցանկությունը կատարեցինք, Անուշ Բեղլոյանն այսպես արձագանքեց․ «Ես տրամաբանական կապ այդ երկու հարցի մեջ չեմ տեսնում: Ի՞նչ է նշանակում Ադրբեջանի ցանկությունը: Դա մի պնդում է, որի հետ հիմնովին համաձայն չեմ: Այսինքն՝ Ադրբեջանն ուզում է բացել կոմունիկացիաները, մենք չե՞նք ուզում, դրա համար Ադրբեջանը մեր գերիներին չի տալիս, որ մենք բացենք կոմունիկացիանե՞րը: Դա անհեթեթություն է:
Դրանք երկու տարբեր ուղղություններ են: Ինչ վերաբերում է ապաշրջափակմանը, ապա առաջին շահառուն տարածաշրջանում ապաշրջափակման տեսանկյունից Հայաստանն է: Այլ հարց է, թե այդ ապաշրջափակումն ինչ պայմաններով պետք է տեղի ունենա: Հենց դա է բանակցությունների հիմնական իմաստը: Ապաշրջափակումն արդյոք ՀՀ համար շահավետ և մեր արժանապատվությանը համապատասխա՞ն պայմաններով պետք է տեղի ունենա: Դա է մեր գերխնդիրը, ոչ թե այն հարցը, թե արդյոք մենք պե՞տք է մնանք շրջափակված, մինչև մեր գերիներին հետ չվերադարձնեն»:
Թերթի դիտարկմանը՝ ապաշրջափակման պայմանների հետ կապված՝ հենց իշխանության ընդդիմախոսներն ասում են, որ դա լուրջ անվտանգային խնդիրներ է առաջացնելու, մանավանդ, եթե այն տեղի ունենա այս պայմաններով և այս քարտեզով, այս հարցը չի՞ մտահոգում «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներին, Անուշ Բեղլոյանը պատասխանեց. «Մենք փորձում ենք ՀՀ շահերը առավելագույնս պաշտպանել ցանկացած բանակցություններում: Եթե մեր ընդդիմախոսներն ունեն ողջամիտ և տրամաբանական առաջարկություններ, ապա ՀՀ վարչապետը պարբերաբար կոնսուլտացիաներ և հանդիպումներ է ունենում ոչ խորհրդարանական ուժերի, նաև խորհրդարանական բոլոր ուժերի հետ: Եթե այդ առաջարկները կառուցողական, հետաքրքիր, հիմնավորված են, իրենք պետք է հնչեն, և դա որևէ մեկի մոտ որևէ վատ զգացում կամ առարկություն չի ունենա: Կցանկանայի այդ անհիմն մեղադրանքների փոխարեն տեսնել հստակ առաջարկություններ, որոնք ինձ կհամոզեն՝ որպես իշխող թիմի ներկայացուցիչ, որ այդ առաջարկություններն ավելի լավն են կամ առաջարկում են ռեալ իրագործման ճանապարհներ՝ ինչ-որ բան ՀՀ-ի համար ավելին ստանալու առումով»»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: