Փոխարժեքներ
23 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Քիչ առաջ տեղեկություններ տարածվեցին, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն, ունի սրտի խնդիրներ ու ստենտավորվում է:
«Աստղիկ» բ/կ-ի՝ 168.am-ի աղբյուրները, սակայն, հաղորդում են, որ ոչ մի լուրջ խնդիր՝ Արմեն Սարգսյանի հետ կապված, չկա, ստենտավորման անհրաժեշտություն՝ ևս:
Ավելին, Արմեն Սարգսյանը շատ ցուցադրական այց է կատարել կենտրոն, սակայն տեղեկացանք, որ որևէ վտանգ նախագահի առողջությանը չի սպառնում, որևէ միջամտության, առավել ևս՝ վիրահատական, անհրաժեշտություն չկա:
Մեր տեղեկություններով՝ Արմեն Սարգսյանին ընդամենը կորոնոգրաֆիկ հետազոտություն են կատարել, և մի քանի ժամից նա կգնա տուն:
Հաշվի առնելով, որ Արմեն Սարգսյանի հրավերով վաղը պետք է կայանան քաղաքական կունսուլտացիաները, որոնք մերժվել են ընդդիմադիր հիմնական դերակատարների կողմից, և որին մասնակցության համաձայնություն են տվել միայն «Իմ քայլը» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները, տպավորություն է ստեղծվում, որ ստենտավորման շոուով նախագահ Սարգսյանը Նիկոլ Փաշինյանի համար հիմք է ստեղծում վաղվա՝ արդեն տապալված և ընդդիմության կողմից մերժված կոնսուլտացիաները նախագահի կողմից առողջության «վատթարացման» պատճառով հետաձգելու կամ չեղարկելու համար: