|
Փոխարժեքներ
08 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 441.83 |
| RUB | ⚊ | ₽ 4.7262 |
| GBP | ⚊ | £ 501.4 |
| GEL | ⚊ | ₾ 141.43 |
«Սա հետպատերազմյան Հայաստանում երևի թե 100-ի հասնող դատավարություններից է»,-Հակակառուպցիոն դատարանի դիմաց, որտեղ ընթանում է գործարար, բարերար Սամվել Կարապետյանի դատավարությունը, ասաց սահմանադրագետ Գոհար Մելոյանը։
Նրա խոսքով, այս բնույթի դատավարույթունները դասական քաղաքական հետապնդման դրսևորում է։
Պատասխանելով հարցին թե ինչու է Սամվել Կարապետյանն այսօր բանտում՝ Մելոյանն ասաց. «Որովհետև նա ունեցել է համարձակություն, այնպիսի հայրենասիրություն, որպեսզի կանգնի, հարձակումների ենթարկվող եկեղեցու կողքին և դիմագրավի այդ հարձակումներին, որովհետև յուրաքանչյուր գիտակից մարդ հասկանում է, որ եկեղեցու դեմքով թիրախը մեր բոլորիս ինքնությւոնն է»։
Սահմանադրագետը նշեց, որ պետք է յուրաքանչյուրը գնահատի, թե որն է իր կարմիր գիծը։
«Այսօր Սամվել Կարապետյանն անազատության մեջ է, ոչ թե նրա համար, որ հանցագործություն է կատարել, այլ ունեցել է այնքան համարձակություն, որպեսի դիմագրավի այսօրվա իշխանության կողմից կատարվող հանցանքին, որովհետև իշխանությունը՝ Փաշինյանի դեմքով իրավունք չուներ անել այն, ինչ արեց և իրավունք չուներ միջամտելու մեր եկեղեցու ներքին կանոնական կայնքին»,- ասաց Գոհար Մելոյանը։