Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Դեռ պարզ չէ, թե ինչ է Նիկոլ Փաշինյանը խոսել Զինված ուժերի Գլխավոր շտաբի զինվորականների հետ հանդիպմանը, բայց մի բան այցին ներկա սպաները հաշվի չէին առել։ Վարչապետին այդ հանդիպումից օդի ու ջրի պես կադրեր էին պետք՝ իր հրաժարականը պահանջող գեներալի զգաստ զեկուցումով, իրեն չարիք հռչակած, բայց իր այցի ժամանակ ոտնկայս դիմավորող զինվորականների մասնակցությամբ։ Դա ստացավ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը:
«Նույնիսկ եթե հետո հայտնի դառնա, որ այդ հանդիպման ժամանակ զինվորականները հայհոյանքների տարափ են հնչեցրել Նիկոլի հասցեին կամ չափալախել Պաշտպանության նախարարին, մեկ է՝ Նիկոլն իր նվազագույն խնդիրն այդ այցով լուծեց։
Մարդկանց չի հետաքրքրում, թե ինչ է իրականում տեղի ունեցել, մարդկանց մեծամասնությունը բավարարվում է իրեն հրամցվածով, իսկ Նիկոլը գիտի, թե ինչպես դա ապահովի։
Բայց խնդիրը մեկ այլ տեղ է։ Նիկոլը որևէ տեղ բովանդակություն լցնելու խնդիր չունի, իր համար ամեն ինչ մակերեսային է, այդ թվում՝ իր իսկ ստեղծած իշխանությունը։
Այս փուլում իր խնդիրը բանակի հաշվին ինքնահաստատումն էր, իր իշխանության, ուժի ցուցադրումը և նա դա արտաքուստ փորձում է ապահովել։
Իսկ թե իրականում ինչ հետևանքների է բերելու իրադարձությունների այս ընթացքը, ինստիտուտների ոչնչացումը, դա արդեն նրա հետաքրքրությունների շարքում չէ, չի էլ եղել։
Կարևորը ձիու վրա մնալն է, որքան հնարավոր է երկար, եթե նույնիսկ զոհաբերվեն շախմատային տախտակին գտնվող բոլոր ֆիգուրները։
Այս իրականության մեջ լավատեսություն ներշնչող կարևոր հանգամանքն այն է, որ պայքարող տեսակը հասարակության բոլոր շերտերում դեռ ապրում է և չի հանձնվում»։