Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Շիրակի մարզում նախօրեին՝ մայիսի 26-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել։
SHAMSHYAN.com-ի հաղորդմամբ՝ Ժամը 15։00-ի սահմանում Գյումրի քաղաքի շտապօգնությա կայանից ոստիկանության Կումայրիի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը Բագրատունյանց փողոցի թիվ 1 հասցեի դիմացից «Գյումրի» բժշկական կենտրոն են տեղափոխել մի քաղաքացու, ում մոտ ախտորոշվել է «պոլիտրավմա» և արձանագրվել է բիոլոգիական մահ։
Պարզվել է, որ մահացածը Գյումրի քաղաքի բնակիչ՝ 72-ամյա Ղևոնդ Գասպարյանն էր, որը Բագրատունյաց փողոցի 1-ին շենքի 8-րդ բնակարանի պատշգամբում (երկրորդ հարկ) աշխատանքներ կատարելիս պատահաբար հավասարակշռությունը կորցրել է և պատշգամբից վայր ընկել, ինչն էլ դարձել է մահվան պատճառ։
Կայքի տեղեկություններով՝ մահացածը շինարարական աշխատանքներ էր կատարում Գյումրիում հայտնի «Ցայգ» հեռուստաընկերության տնօրեն Մարգարիտա Մինասյանին պատկանող բնակարանում։ Վերջինիս աղջիկն էլ Ազգային ժողովի «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Նազելի Բաղդասարյանն է։