կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-08-03 12:56
Քաղաքական

ՍԴ-ից պահանջելու ենք այդ պարզ հարցի պատասխանը․ Արմեն Ռուստամյան

«ԱԺ նախագահի ընտրությունը տեղի է ունեցել կանոնակարգի կոպիտ խախտման հիման վրա»,- լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի ժամանակ նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը՝ նաև ընդգծելով հետևյալը․

«Դա նույնն է, որ գնան ԿԸՀ՝ գրանցելու թեկնածուներին, ԿԸՀ-ն գրանցում է թեկնածուին, բայց իրեն թույլ չեն տալիս, որ ինքը մասնակցի քարոզարշավին»,- նշեց Ռուստամյանը։

Ըստ Արմեն Ռուստամյանի ստեղծվել է աննորմալ վիճակ, որը փորձել են շտկել՝ ասելով, որ դրա հիման վրա ԱԺ նախագահի ընտրությունն է լինելու անօրինական։

«Հիմա մենք ՍԴ-ից պահանջելու ենք այս պարզ հարցի պատասխանը, այն, ինչ անհեթեթ կերպով դատախազությունն է իբրև մեկնաբանել, թե անձեռնմխելիությունը հաղթահարել է ԿԸՀ-ն։ Պատգամավորի անձեռնմխելիությունը կարող է հաղթահարել միայն ԱԺ-ն»,- նշեց Ռուստամյանը՝ հավելելով, որ դատախազությունն ԱԺ-ից բխող մարմին է, ԱԺ-ն միակ առաջնային մանդատ ունեցող մարմինն է։

Մանրամասները՝  տեսանյութում։