|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Գերի ընկածի հայրը թքել է Անդրանիկ Քոչարյանի երեսին: Այս մասին հայտնում է Dejavu տելեգրամյան ալիքը:
«Փաշինյանի երթին Քոչարյան Անդրանիկը և ՌՈ պետ Աշոտ Զաքարյանը հավաքել են գերիների որոշ հարազատներին և պայման դրել։ Դեժավուի աղբյուրը հայտնում է, որ ինչպես ողջ պետական համակարգը այնպես էլ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը և իր դրածո ՌՈ պետն են լծվել մարդաքանակ ապահովելու գործին։
Ըստ աղբյուրի այսօր ամբողջ օրը նրանք հանդիպումներ են ունենում գերիների և անհետ կորածների հարազատների հետ և պայման դնում՝ ո՞վ կարողանա Նիկոլի միտինգին 200 հոգի մարդ բերի՝ ցուցակով, նրանց երեխաներին առաջինը կմտցնեն ցուցակներ և խոսք են տալիս մոտ օրերս վերադարձ կազմակերպել։ Անդրանիկ Քոչարյանը երդվում է իր երեխաների արևով, որ մարտի 3-ի ինքնաթիռով նրանց կվերադարձնեն, եթե պայմանը կատարվի։
Ըստ աղբյուրի ծնողներից մեկը վրդովվել է, ասելով «այ անասուններ, մի անգամ էրեխուս թուրքերի վրա ծախեցիք, հիմա էլ իմ վրա եք ծախում․․․», թքել է Անդրանիկ Քոչարյանի երեսին և դուրս եկել։ Աշոտ Զաքարյանը փորձել է հանդարտեցնել, բայց ապարդյուն»,- գրում է ալիքը։