Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Անդրանիկ Քոչարյանն ու իր ընտանքի անդամները Ռազմական ոստիկանության պահեստից մշտապես բենզին են ստանում: Այս մասին հայտնում է Dejavu թելեգրամյան ալիքը:
«Իշխանական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի համար Ռազմական ոստիկանությունը շարունակում է լինել անձնական օգտագործման պետական կառույց: Նա այս կառույցի ղեկավար է նշանակել իր վաղեմի ընկեր Աշոտ Զաքարանին և իրեն տերուտիրական է զգում:
Ի դեպ Աշոտ Զաքարյանի հետ ներկայումս ՌՈ-ն թալանող Անդրանիկ Քոչարյանը 1988-ի երկրաշարժից հետո էլ Շիրակի մարզն էր թալանում: Ըստ էության այս դուետը պետական միջոցների մսխման գործին հրաշալի է տիրապետում և երկարամյա փորձ ունեն:
ARMINSIDER ալիքի աղբյուրները տեղեկացնում են, որ Աշոտ Զաքարյանի ՌՈ պետ նշանակվելուց հետո Անդրանիկ Քոչարյանն ու իր ընտանիքի անդամները իրենց մեքենաների համար բենզին չեն գնում: Աշոտ Զաքարյանի հրահանգով նրանք ՌՈ Երևանի պահեստից ցանկացած ժամանակ իրենց սրտի ուզած չափով բենզին են վերցնում:
Ի դեպ պատերազմի օրերին էլ ՌՈ բենզինը պետք է եղել Անդրանիկ Քոչարյանին Արցախում իր և ՌՈ պետի տեղակալ Արամ Բաղդասարյանի համատեղ խոզաբուծարանի խոզերին կեր հասցնելու համար»: