կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-02-26 12:52
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Իշխանության հետ երկխոսության ժամկետը սպառված է, կա խոսելու մեկ օրակարգ՝ Փաշինյանի հեռանալը․ Գեղամ Մանուկյան

Օնիկ Գասպարանն ու զինվորականները, հանդես գալով հայտարարությամբ, նկատի են ունենում, որ պատասխանատու են ՀՀ ողջ անվտանգության համար՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը Բաղրամյան պողոտայում, որտեղ վրաններում գիշերել են Հայրենիքի փրկության շարժման ցուցարարներ։ Նրանք պահանջում են, որ ԱԺ-ն նիստ գումարի ու դադարեցնի Նիկոլ Փաշինյանի լիազորությունները իբրև վարչապետ։  

Նա նշեց, որ ցուցարարների գործողությունները բազմազան են, տարբեր են․ շարունակվելու են գործողություններն առանց որևէ նահանջի, որևէ դադարի։

Գեղամ Մանուկյանն ասաց, որ իշխանության հետ երկխոսության ժամկետները սպառված են, կա խոսելու մեկ օրակարգ՝ Նիկոլ Փաշինյանի օր առաջ հեռանալը:

Երեկվա հայտարարություններից հետո ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանի հետ հանդիպե՞լ է Հայրենիքի փրկության շարժումը՝ հարցին, Գեղամ Մանուկյանը պատասխանեց, որ Օնիկ Գասպարյանը զինվորական է, նա ու բանակի ողջ հրամանատարական կազմը հանդես են եկել հայտարարությամբ, բայց նրանք քաղաքականությանը չեն խառնվում:

«Նրանք արտահայտել են Հայաստանի Զինված ուժերի դիրքորոշումը, որը պայմանավորված է երկրի ամբողջականությամբ, անվտանգությամբ, հանրային համերաշխությամբ: Օնիկ Գասպարանն ու մյուս հրամանատարները, զինվորականները, երբ հանդես են գալիս հայտարարությամբ, նաև նկատի են ունենում, որ իրենք պատասխանատու են ողջ Հայաստանի անվտանգության համար, հենց այսօր տեղի ունեցվող զորակոչի համար, որովհետև այս իշխանության հրահրած ատելության մթնոլորտն ազդում է ամեն ինչի վրա»,-ասաց Գեղամ Մանուկյանը:

Մանրամասն՝ տեսանյութում․