|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
ՀՀ էկոնոմիկայի նախարարության պաշտոնական էջում տեղադրվել է առաջին հայացքից սովորական մի հայտարարություն՝ նախարարի տեղակալի թափուր պաշտոն զբաղեցնելու վերաբերյալ: Բայց, քանի որ ներկայիս իշխանությունների մոտ ամեն ինչն է վերածված կրկեսի, հետևաբար, սույն հայտարարությունը ևս չէր կարող զերծ լինել դրանից:
Ուշադրություն դարձրեք պահանջվող անհրաժեշտ մասնագիտական և անձնական հմտությունների 6-րդ կետին, որով ոչ ավել, ոչ պակաս՝ պահանջվում է քաղաքական հայացքների նկարագիր:
Ինչու՞մն է զավեշտը: Նշված պաշտոնը քաղաքական է, և իշխանությունները, սովորաբար, նախարարների տեղակալներին նշանակում են սեփական քաղաքական ուղեգիծն ընդունող, որոշակի ճանապարհ անցած և փորձառություն ունեցող, հետևաբար՝ իշխանություններին քաջ հայտնի և ամենևին ոչ պատահական անձանց: Փաստորեն՝ մարդիկ մերժում են Փաշինյանի գահավիժող իշխանությունը և կտրականապես չեն ուզում աշխատել այս ձախողվածների հետ:
Արդյունքում՝ Փաշինյանը մնացել է «պատահական անցորդների» հույսին և, որպեսզի կանխի իրենց համար ոչ ցանկալի հայացքների տեր անձանց մուտքը նախարարություններ, ստիպված է քաղաքական կողմնորոշման մասին հատուկ կետ մտցնել պահանջվող տվյալների մեջ:
Վ. Սարգսյան
