կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-05-29 19:07
Քաղաքական

Հայաստանն ու Չինաստանն ունեն քաղաքական երկխոսության օրակարգ

Հայաստանն ու Չինաստանն ունեն քաղաքական երկխոսության օրակարգ

Հայաստանի ու Չինաստանի միջև ձևավորված է բավականին կանոնավոր երկխոսություն: Չինաստանի հետ Հայաստանի օրակարգը չափազանց լայն է՝ այդ թվում տնտեսական ոլորտում հարաբերությունները. այս մասին ԱԺ-ում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ վստահեցրեց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ անդրադառնալով Իմ քայլը խմբակցության պատգամավոր Արմեն Փամբուխչյանի հարցին:

Արմեն Փամբուխչյանը, անդրադառնալով ՀՀ վարչապետի այցին Չինաստան և կարճ ժամկետներում արտգործնախարարի պատասխան այցին, հետաքրքրվեց, թե ինչ են տվեց այցերը, ինչ ձեռքբերումներ ու ակնկալիքներ կան:

«Հայ-չինական հարաբերություններն այս շրջանում արտահայտվեցին երկու կարևոր այցով, բայց սա շարունակական գործընթաց է, բարձր մակարդակի քաղաքական երկխոսության շղթան շարունակվելու է: Մեր օրակարգը Չինաստանի հետ չափազանց լայն է, դա վերաբերում է հարաբերություններին տարբեր բնագավառներում՝ ներառյալ տնտեսականոլորտում։ Այս ընթացքում կարողացանք ունենալ շոշափելի արդյունք՝վիզաների ազատականացման պայմանագիրը, որը դեռ պետք է անցնի որոշ ընթացակարգ՝ ուժի մեջ մտնելու համար: Դա մի քայլ է լինելու, որը դյուրացնելու է շփումները բոլոր մակարդակներում, բոլոր շերտերի համար՝ ներառյալ մեզ համար հետաքրքրություն ներկայացնող տնտեսական համագործակցությանը»,-ասաց նախարարն ու նշեց, որ այցերի արդյունքում շոշափելի արդյունքներ եղել են:

Մնացականյանը նշեց, որ Չինաստանի հետ ունենք առևտրաշրջանառության ընդլայնվող ծավալ, ավելի շատ հնարավորություններ հայկական արտադրանքը Չինաստան արտահանելու համար: Կան ծրագրեր, որոնք վերաբերում են ենթակառուցվածքների զարգացմանը: «Բնականաբար ունենք քաղաքական երկխոսության օրակարգ, որը վերաբերում է բազմաթիվ հարցերի: Չինաստանի հետ ձևավորված է բավականին կանոնավոր երկխոսություն»,-եզրափակեց նա: