|
Փոխարժեքներ
27 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Ինքս, և բոլորս դատապարտում ենք առհասարակ բռնությունը, նմանատիպ կոչերը, դրսևորումները, բայց այս պահին որևէ հայտարարություն անել չեմ կարող, ըստ Yerkir.am-ի, ասաց Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Արման Անտոնյանը, ով ևս մասնակցում էր խմբակցության հրատապ հրավիրած նիստին:
Օրակարգում «Իմ քայլը» խմբակցության անդամ Հենրիկ Հարթենյանի ֆեյսբուքյան գրառում էր: Նա տեղեդարել է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի դստեր լուսանկարն ու գրել. «Հ. Թովմասյանի աղջկա ֆբնա, ձեզ տեսնեմ ժողովուրդ ջան»:
Թեպետ Հարթենյանը ավելի ուշ ջնջել է իր ֆեյսբուքյան էջը, սակայն գրառումը քննադատությունների և քննարկման առարկա էր դարձել սոցիալական ցանցերում: