Փոխարժեքներ
13 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.42 |
EUR | ⚊ | € 429.06 |
RUB | ⚊ | ₽ 4.5388 |
GBP | ⚊ | £ 508.89 |
GEL | ⚊ | ₾ 141.65 |
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը երեկ հերթական սկանդալային հայտարարությունն է արել. «Բիզնես սկսելու դյուրության տեսակետից Հայաստանն աշխարհում առաջին տեղն է զբաղեցնում, ոչ մի երկրում այսքան հեշտ չէ բիզնես գրանցելը: Բայց բիզնեսից դուրս գալը պետք է դժվար լինի», - գրում է «ժողովուրդ»-ը և նշում, որ թեեւ վարչապետի տրամադրությունը երեկ շատ բարձր էր, ու կառավարության անդամների հետ շփվում էր «ախպեր ջան»-ով, կատակելով, սակայն այս հայտարարությունն արել է ամենայն լրջությամբ: Իսկ վարչապետի խոսքերը նշանակում են, որ եթե որեւէ մեկը հանկարծ համարձակվի բիզնեսով զբաղվել, ապա կդառնա իշխանությունների հավերժ գերին ու չի կարողանա գլուխն ազատել: Բանն այն է, որ ՀՀ-ում բիզնես գրանցելը շատ հեշտ Է, բայց դժոխային պայմաններն ի հայտ են գալիս աշխատանքը սկսելուց հետո միայն` հարկային օրենսդրության ոլորտում պարբերաբար արվող փոփոխություններ, հարկային ու իրավապահ մյուս մարմինների կամ քրեական տարրերի կողմից անօրինական ռեկետ, փայ մտնել եւ այլն: