|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ արդեն մի քանի օր է՝ գյումրեցիներին հրավիրում են ՀՀ քննչական կոմիտեի Գյումրիի բաժին և բացատրություններ պահանջում հունվարի 15-ին Գյումրիում տեղի ունեցած բողոքի ցույցին նրանց մասնակցության վերաբերյալ:
«Քննչական բաժին հրավիրված գյումրեցիներց մեկը, որի անունը հարգելի պատճառներով չենք հրապարակում, «Ժողովուրդ»-ին պատմեց, որ քննիչները տեսագրություններ են միացնում, ցուցադրում դրվագները, որոնցում առկա են հրավիրված անձինք, և սկսում բացատրություններ պահանջել:
Արդյունքում՝ մարդիկ այլևս վախենում և զգուշանում են հրապարակային խոսելուց ու բողոքի ակցիաներ կազմակերպելուց: Բախումներից հետո բոլորը փորձում էին հասկանալ՝ ովքեր և ինչու սկսեցին ագրեսիվանալ, որովհետև ակնհայտ էր, որ մարդիկ իրենց նկատմամբ կիրառված ուժին կպատասխանեն: Թերևս պատասխանն ակնհայտ է. բախումներն անհրաժեշտ էին՝ մարդկանց քրեական պատասխանատվության ենթարկելու հեռանկարով ահաբեկելու համար»,–գրում է թերթը։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: