կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-02-19 23:43
Քաղաքական

Արա Սաղաթելյանն ու Կարեն Բեքարյանը ձերբակալվեցին

Արա Սաղաթելյանն ու Կարեն Բեքարյանը ձերբակալվեցին

Արա Սաղաթելյանն ու Կարեն Բեքարյանը ձերբակալվեցին. նրանց առաջադրվել է միանգամից 3 հոդված: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը:

Հիշեցնենք, որ Ազգային անվտանգության ծառայությունը խուզարկություն է իրականացրել «Քառյակ Մեդիա»-ի համահիմնադիր, քաղաքական վերլուծաբան Կարեն Բեքարյանի տանը, ինչից հետո նա բերման էր ենթարկվել ԱԱԾ։

Փաստաբան Գոռ Միքայելյանը նշել էր, որ խուզարկությունն իրականացվել են ԱԱԾ֊ում հարուցված քրեական գործի շրջանակներում, թույլտվությունը տրվել էր դատավոր Մանվել Շահվերդյանի կողմից։ 

Գոռ Միքայելյանը նաև հայտնել էր, որ իրեն թույլ չեն տվել մտնել ԱԱԾ և հանդիպել Կարեն Բեքարյանի հետ։