Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Սերժ Սարգսյանը շատ ավելի ծանր բանակցությունների մասնակցող անձ է, եւ նման պարզունակ ձեւերով նրան փորձել ծուղակը գցել, հնարավոր չէ. լրագրողների հետ հանդիպման ժամանակ, եւս մեկ անգամ անդրադառնալով Զարուհի Փոստանջյանի հնչեցրած հարցին, նշեց ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը:
Yerkir.am-ը Հարությունյանից հետաքրքրվեց, թե արդյո՞ք համաձայն է այն տեսակետին, որ այս ամենից շահեց Սերժ Սարգսյանը: «Սա ոչինչ չփոխեց, բացասական հետեւանք չթողեց նախագահի անվան վրա: Ավելին` ԵԽԽՎ-ում նշում էին, որ Սերժ Սարգսյանը հմուտ քաղաքական գործիչ է, վարվեց այնպես, ինչպես կվարվեր եվրոպական երկրի ցանկացած փորձառու ղեկավար»,- ասաց նա:
Մեր այն հարցին էլ, թե հնարավո՞ր է` Սերժ Սարգսյանին զրպարտելու համար դիմեն դատարան, Հարությունյանը արձագանքեց, որ այս հարցին պատասխանելուց ձեռնպահ կմնա, բայցեւ հայտնեց, որ սա այն հիմքը չէ, որի համար կարելի է դիմել դատարան: Հարությունյանից հետաքրքվեցինք նաեւ, թե արդյոք խնդիրներ չե՞ն լինի ԵԽԽՎ-ի հետ` Փոստանջյանին հայկական պատվիրակությունից հանելու դեպքում, քանի որ ԵԽԽՎ կանոնակարգ-օրենքը հստակ ասում է, որ պատգամավորը չի կարող հետապնդվել իր հայտարարությունների համար, եթե, իհարկե, այն չի պարունակում զրպարտանք:
«Նախ` ոչ մեկին ոչ ոք չի պատրաստվում հետապնդել, եւ որեւէ մեկը չի հետապնդում: Իսկ ԵԽԽՎ կանոնակարգ-օրենքի մասով` խոսքը քրեական հետապնդման մասին է: Մենք, իհարկե, կհետեւենք ԵԽԽՎ կանոնակարգ-օրենքին` պատվիրակության կազմը ձեւավորելիս»,-նշեց Հարությունյանը: