Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Նարկոբիզնեսի մեջ կասկածվող՝ ոստիկանության ՊՊԾ գնդի 3-րդ գումարտակի (կարմիր բերետներ) կապիտան Վլադ Ադամյանի նկատմամբ ոստիկանությունում ծառայողական քննություն է նշանակվել։ Այս տեղեկությունը Yerkir.am-ի հետ զրույցում հաստատեց ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչությունը։
Ադամյանի նկատմամբ նաեւ քրեական գործ է հարուցվել՝ անհնազանդության ակցիայի ժամանակ քաղաքացուն ծեծի ենթարկելու հիմքով։
Հիշեցնենք, որ օրերս մամուլում տեղեկություն տարածվեց, որ Վլադ Ադամյանին ՔՈԳ վարչության նարկոյի բաժինը բռնել է՝ կրիստալ տեսակի թմրամիջոցի գործի շրջանակներում։ Այդ հրապարակումից հետո ոստիկանությունում ծառայողական քննությունն է սկսվել։ Ոստիկանության կարգապահական հանձնաժողովը նման դեպքերում, ուսումնասիրելով եւ քննարկելով ծառայողական քննության նյութերն ու եզրակացությունները, վերլուծելով փաստական հանգամանքները, որոշում է կայացնում կարգապահական խախտում կատարելու մեջ մեղադրվող ոստիկանության ծառայողի նկատմամբ կիրառել «Ոստիկանությունում ծառայությունից ազատում» կարգապահական տույժը։
Ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչությունից մեզ ասացին՝ սպասել ծառայողական քննության ավարտին։
Լիանա Սարգսյան